Սոցիալական ցանցերի օգտատերերը նկատել են ծաղրանկարը, որը նվիրված է Մոսկվայում երեխայի դաժան սպանությանը: Ծաղրանկարը Charlie Hebdo-ին բնորոշ ոճով է: Դրա հեղինակը դեռևս հայտնի չէ: Նկարին պատկերված է մի կին՝ սև հագուստով, ձեռքում նա պահում է շեկ մազերով աղջկա գլուխը: Ծաղրանկարն ուղեկցվում է «Փառք Շառլիին» և «Ջիհադի դայակ» գրառումներով: Գրված է նաև՝ «Գործիր կամ թաքնվիր»:

 

Հարկ է նշել, որ մահացած աղջկա դեմքը պատկերված է հատուկ ցինիզմով:

 

Ավելի վաղ Մոսկվայում ձերբակալվել է դայակը, ով սպանել է 4-ամյա երեխայի: Դատարանը Բոբոկուլովային ձերբակալել է երկու ամսով: Դայակը գլխատել է աղջկան, հրկիզել վեջինիս ծնողների բնակարանը, այնուհետև դուրս եկել «Օկտյաբրսկոյե պոլե» կայարանի մոտ՝  ինքն իրեն պայթեցնելու սպառնալիքով:

 

Ներկայումս միջադեպի առթիվ հետաքննություն է անցկացվում: Արդեն հայտնի է, որ Բոբոկուլովան 1999 թվականից տառապում է շիզոֆրենիայով: