ԱՄՆ-ն Պարսից ծոցից հետ է կանչում տարածաշրջանում իր վերջին ավիակիրը: Այսպիսով, Միացյալ Նահանգներն էապես նվազեցրել են իրենց ներկայությունը տվյալ տարածքում, հաղորդում է NBC News-ը:

 

Ինչպես նշում է հեռուստաալիքը, ամեն ինչ տեղի է ունենում Սիրիայում ՌԴ հատուկ գործողության հաջող ֆոնի վրա, երբ ռուսական կործանիչները ոչնչացնում են «Իսլամական պետության» ահաբեկիչների դիրքերը: Իսկ ԱՄՆ-ն, իր հերթին, ցույց է տալիս իր «ակնհայտ բացակայությունը» տարածաշրջանում, քանի որ առաջին անգամ 2007 թվականից Ամերիկան չի ունենա ավիակիր Պարսից ծոցում:

 

Միացյալ Նահանգների ռազմական հրամանատարությունը «Թեոդոր Ռուզվելտ» ավիակիրի դուրս բերման որոշումը կապում է վերանորոգման աշխատանքների և ռազմական բյուջեի կրճատման անհրաժեշտոթյան հետ: