Մերձավոր Արևելքում Ռուսաստանի Նախագահի հատուկ բանգնաց Միխայիլ Բոգդանովը դեկտեմբերի 10-ին ժամանել է Դամասկոս: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, նա հանդիպումներ կունենա Սիրիայի բարձրաստիճան պաշտոնյաների հետ և կքննարկի իրավիճակը Սիրիայում: Նախորդ շաբաթվա ընթաց քում նա Լիբանանում հանդիպել էր սիրիացի ընդդիմադիր ներկայաուցիչների հետ և քննարկել ճգնաժամը խաղաղ ճանապարհով լուծելու վերաբերյալ հարցեր:

 

Իրանի, Իրաքի և Սիրիայի արտաքին գործերի նախարարներն Իրանի արտգործնախարարությունում տեղի ունեցած հանդիպման ժամանակ քննարկել են տարածաշրջանային և միջպետական հարցեր: Նախարարության մամուլի քարտուղար Մարդիա Աֆխամը նշել է, որ երեքն երկրները լրջորեն շահագրգռված են լուծել տարածաշրջանի հարցերը խորհրդատվության միջոցով: Նա նշել է, որ առաջնահերթ է ահաբեկչության դեմ պայքարն՝ ավելացնելով, որ Իրանը կարևոր դեր է խաղում խնդիրն արագ լուծելու հարցում: «Հնարավոր է, որ եռակ ողմ հանդիպումը դրական ազդեցություն ունենա ճգնաժամի և տարածաշրջանի խնդիրների լուծման համար,- նշել է մամուլի քարտուղարը:

 

Ավելի վաղ Սիրիայի արտաքին գործերի և սփյուռքի նախարար Ուալիդ ալ Մուալեմի հետ համատեղ ասուլիսի ժամանակ Իրանի արտաքին գործերի նախարար Ջավադ Զարիֆը շեշտել է, որ Սիրիան կշարունակի դիմակայել՝ այդպիսով հաղթելով ահաբեկչությանը:

 

Նախարարները դատապարտել են Իսրայելի հարձակումը՝ նշելով, որ Իսրայելը սիրիական կառավարության դեմ կռվող ծայրահեղական խմբավորումների հետ նույն «խրամատի» մեջ է: Մուալեմը նշել է, որ Իսրայելը փորձում է փոխհատուցել Սիրիայում իսլամական ծայրահեղական խմբավորումների վերջին շաբաթներում ունեցած կորուստները: