Ռուսաստանը սիրիական ավիաբազային ամերիկյան հարվածից հետո դադարեցնում է Սիրիայում գործողությունների ընթացքում միջադեպերի կանխման եւ ավիացիայի թռիչքների անվտանգության ապահովման վերաբերյալ հուշագրի գործողությունը, ինչի մասին հայտնել է ՌԴ ԱԳ նախարարությունը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
«Ռուսական կողմը դադարեցնում է Սիրիայում գործողությունների ընթացքում միջադեպերի կանխման եւ ավիացիայի թռիչքների անվտանգության ապահովման մասին հուշագրի գործողությունը, որը կնքվել է ԱՄՆ-ի հետ»,-ասված է հաղորդագրության մեջ:
ՌԴ ԱԳՆ-ն կոչ է արել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին ՝արտահերթ նիստ գումարել Սիրիայի Հոմսի նահանգի ավիաբազային ԱՄՆ-ի ավիահարվածից հետո ստեղծված իրադրությունը քննարկելու համար: «Կոչ ենք անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին ՝արտահերթ նիստ անցկացնել ստեղծված իրադրությունը քննարկելու համար»,-հայտարարել են ՌԴ դիվանագիտական գերատեսչությունում: