Ռուսաստանը կորոնավիրուսի պատճառով մարտի 23-ից դադարեցնում է ավիահաղորդակցությունը բոլոր երկրների հետ, հայտնում է Росавиация-ն:
Բացառություն են կազմելու Մոսկվայի և մայրաքաղաքների միջև չվերթները, ինչպես նաև բացառություններ են արվելու այլ երկրներից ՌԴ քաղաքացիների տունդարձը կազմակերպելու համար:
Հիշեցնենք՝ մարտի 11-ին ԱՀԿ-ն նոր տիպի կորոնավիրուսի բռնկումը որակեց որպես համավարակ: