Վրաստանը կորոնավիրուսի համավարակի պատճառով մարտի 21-ից դադարեցնում է ավիահաղորդակցությունը բոլոր երկրների հետ: Այս մասին տեղեկացնում է РИА Новости գործայալությունը' հղում անելով Վրաստանի վարչապետի խորհրդական Իրակլի Չիկովանիին:
«Վաղվանից կդադարեցվի ավիահաղորդակցությունը բոլոր երկրների հետ, կմնան միայն վրացական ավիաընկերության չվերթները»,-հայտարարել է Չիկովանին:
Georgian airways վրացական ավիաընկերությունը չվերթներ է կատարում այլ երկրներից Վրաստանի քաղաքացիներին վերադարձնելու նպատակով: