Pornhub-ը հայտարարել է, որ ռեսուրսում կորոնավիրուսի համավարակի պատճառով պրեմիում հասանելիություն է բացված աշխարհի բոլոր երկրներից ցանկացողների համար։ Հայտարարությունում կայքն օգտատերերին կոչ է արել տանը մնալ եւ նվազագույն կոնտակի մեջ մտնել մարդկանց հետ։
«PornHub-ն ամբողջ աշխարհում մարդկանց կոչ է անում տանը մնալ՝ պրեմիում հասանելիության հետ ինքամեկուսացման միջոցով կորոնավիրուսի հետեւանքները թեթեւացնելու համար»,- ասված է դրանում։
Pornhub Premium բաժանորդագրությունը բոլորի համար հասանելի կլինի մեկ ամիս՝ մինչեւ ապրիլի 23-ը։ Ի տարբերություն սովորական տարբերակի՝ տեսանյութերի դիտումը չի ընդհատվում գովազդով։ Պրեմիում հասանելիություն ստանալու համար միայն գրանցում է պահանջվում, բանկային քարտի տվյալների մուտքագրում չի պահանջվում։