Սեպտեմբերի 15-ից Վրաստան մուտք գործող արտասահմանցիները պետք է իրենց մոտ ունենան 72-ժամյա ՊՇՌ-թեսթի արդյունք: Այս մասին, Sputnik Georgia-ի հաղորդմամբ, հայտարարել է Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան:
Նրա խոսքով՝ այդ միջոցն անհրաժեշտ է ռիսկերը կառավարելու եւ իրավիճակը հսկելու համար:
Վրաստան առանց պայմանների իրավունք ունեն մուտք գործել միայն հինգ երկրների քաղաքացիներ. դրանք են' Գերմանիա, Ֆրանսիա, Լատվիա, Լիտվա եւ Էստոնիա:
Այս փուլում կթույլատրվի նաեւ եւս 13 երկրների քաղաքացիների մուտքը, այդ երկրների թվում են՝ Իսպանիա, Լյուքսեմբուրգ, Նիդերլանդներ, Լեհաստան, Պորտուգալիա, Ռումինիա, Հունաստան, Շվեդիա, Խորվաթիա, Իտալիա, Սլովակիա, Իսլանդիա եւ Կիպրոս: Այդ երկրների քաղաքացիները Վրաստան ժամանելուց հետո իրենց հաշվին կարանտին պետք է անցնեն: Համակարգող խորհրդի որոշմամբ այժմ կարանտինի ժամկետը 12-ից դարձել է 8 օր: