Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը,  ՌԴ ՊՆ-ն հայտնել է՝ Ռուսաստանի Դաշնության Գլխավոր հրամանատարության ղեկավար Վալերի Գերասիմովը և ԱՄՆ հրամանատարությունների ղեկավարների հանձնաժողովի նախագահ Ջոզեֆ Դենֆորսը շաբաթ կայացած հեռախոսազրույցի շրջանակներում հաստատել են Սիրիայում անվտանգ չվերթների մասին հուշագրի իրագործումը վերականգնելու պատրաստակամությունը: 

 

ՌԴ գերատեսչության հաղորդագրության մեջ ասվում է․

 

«Ուշադրության կենտրոնում է եղել Սիրիայում տիրող իրավիճակը' մայիսի 4-ին Աստանայում կնքված պայմանավորվածությունների համատեքստում, որոնց համաձայն Սիրիայում անվտանգության գոտիներ պետք է ստեղծվեն: Հաստատվել է պատրաստականությունը վերականգնելու կողմերի պարտականություններն' ըստ Սիրիայում թռիչքների անվտանգության մասին ռուս-ամերիկյան հուշագրի, ինչպես նաև շարունակել ԻՊ-ի դեմ պայքարում հակամարտությունների կանխման ուղղությամբ տարվող աշխատանքները»։

 

Նախարարությունից նշել են, որ զրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ: Ռազմական ղեկավարները Սիրիայից բացի քննարկել են նաև երկկողմ հետաքրքրության այլ հարցեր: