Ռուսաստանը հունիսի 1-ից դադարեցնում է ցորենի, տարեկանի, մեսլինի (ցորենի և տարեկանի խառնուրդ), գարու և եգիպտացորենի արտահանումը Եվրասիական տնտեսական միության սահմաններից դուրս: Այս մասին հայտնել են ՌԴ գյուղնախարարությունից:
Տարածված հաղորդագրության մեջ նշվում է, որ նման միջոցառումները թույլ կտան կայունացնել հացահատիկի գները:
Բացի դա, այդ որոշումը կօգնի ապահովել երկրում ձավարեղենի և դրա վերամշակման արդյունքում ստացվող արտադրանքների ներքին պահանջները: