Ֆրանսիան որոշել է դադարեցնել սպառազինությունների արտահանումը Թուրքիա, քանի որ դրանք կարող են կիրառվել Սիրիայում, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով Ֆրանսիայի ԱԳՆ-ի եւ ԶՈՒ նախարարությունների համատեղ հայտարարությանը։
Ավելի վաղ նման հայտարարությամբ էր հանդես եկել Գերմանիայի ԱԳ նախարար Հայկո Մաասը՝ նշելով, որ դաշնային կառավարությունը չի թույլատրի զենքի վաճառքը Թուրքիային:
Օրեր առաջ Ֆինլանդիան, Նիդեռլանդները և Նորվեգիան ևս հայտարարել էին սպառազինման մատակարարումը Թուրքիային դադարեցնելու մասին: