Կանադայի Արտաքին գործերի նախարար Ֆրանսուա-Ֆիլիպ Շամպայնը հայտարարել է, որ Թուրքիա զենքի արտահանումը կդադարեցվի, եթե ապացուցվեն մարդու իրավունքների խախտումների մասին տեղեկությունները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է Nationalpost-ը:
«Կանադան պատրաստ է դադարեցնել Թուրքիային զենքի մատակարարումը, եթե հետաքննությունը պարզի, որ կանադական տեխնոլոգիաները հանգեցնում են մարդու իրավունքների խախտումների»,- ասել է Շամպայանը:
Կանադայի Հայ դատի հանձնախումբը կոչ է արել դաշնային կառավարությանը` դատապարտել Արցախի նկատմամբ Ադրբեջանի բացահայտ ագրեսիան և անհապաղ դադարեցնել զենքի արտահանումը Թուրքիա: