Վերջին երկու տարիների ընթացքում Հայաստանում ծայր առած մարդու իրավունքների համատարած խախտումը, ոչ համաչափ ուժի կիրառումը, կարծես թե, սովորական պրակտիկայի է վերածվել: Սիրո և համերաշխության թավիշով պատված իշխանությունները միայն հեղափոխությունից հետո առաջին մի քանի ամիսների ընթացքում կարողացան պահել իրենց իսկ կողմից սահմանած արժեքները, այնուհետև ականատես եղանք նրան, ինչին որ ականատես եղանք: Ընդամենը մի քանի տարի առաջ, եթե ակտիվիստներին օրը ցերեկով մասկի շոու կազմակերպելով, ասֆալտին պառկացնելով բերման ենթարկեին, համապատասխան իրավապաշտպանների արձագանքը չէր ուշանա: Նրանք ընդհուպ գրություններ կուղարկեին ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններին՝ պահանջելով, որպեսզի իրենց կառավարությունները արձագանքեն Հայաստանում տիրող իրավական բեսպրեդելին: Հեղափոխությունից հետո այդ նույն իրավապաշտպանները, մեղմ ասած, պապանձվել են:
Օրը ցերեկով անհայտ անձինք հարձակվում են խմբագրության շենքի վրա: Օրը ցերեկով ասֆալտին են փռում 6 ակտիվիստի՝ զենք-զինամթերք պահելու կասկածանքով: Օրը ցերեկով մտնում են փաստաբանի տուն՝ սպառնալով նրա ընտանիքի անդամներին: Օրը ցերեկով փողոցում կանգնած անձանց, ովքեր հայտնի են իրենց ընդդիմադիր հայացնքերով, դիմակ և ձեռնոց չկրող ոստիկանները բերման են ենթարկում կարանտինի կանոնները խախտելու համար: «Նուբարաշեն» ՔԿՀ-ում 17 օր շարունակ հացադուլ անող Մհեր Եղիազարյանը մահացավ, իրավապաշտպանները լռեցին: Բանակում ինքնասպանության և ոչ կանոնադրական հարաբերությունների արդյունքում մահերի թվի կտրուկ աճ է գրանցվել, իրավապաշտպանները լռում են: Սոցիալական ցանցերում ատելության խոսքի կտրուկ աճ է գրանցվել, իրավապաշտպանները և հատկապես կանանց իրավունքների պաշտպանության համար միլիոնների հասնող գրանտներ ստացող ՀԿ-ները լռում են: Բերման են ենթարկվում հայտնի կոնվենցիաների վավերացման դեմ պայքարող ակտիվիստներին, մասնավորապես՝ ԿԱՄՔ նախաձեռնության անդամներին: Օրը ցերեկով կրակում են դատավորների աշխատասենյակների ուղղությամբ, համապատասխան արձագանքն այդպես էլ չի հետևում: Ամենաթարմ դեպքը գրանցվեց երեկ, Քաջարանում, երբ ոստիկանություն բերման ենթարկված անձանց հասցրել էին մարմնական վնասվածքներ, այնուհետև հայտարարել էին, որ շփոթվել են և նրանցից մեկին ազատ էին արձակել: Այս դեպքը պատճառ էր հանդիսացել, որպեսզի Քաջարանի բնակիչները մի քանի ժամ շրջապատած պահեին ոստիկանության շենքը, հարցը լուծվեց միայն մարզպետի, համայնքապետի միջամտությունից հետո: Նշանակվել է ծառայողական քննություն, սակայն դրանից կտտանքների ենթարկված անձը, թերևս, իրեն սփոփված չզգա: Իսկ հատնի իրավապաշտպան կազմակերպությունները ի՞նչ են անում, ճիշտ է՝ լռում են:
Դիցուք՝ Հյումըն Ռայթս Հաուսը անչափ ակտիվ դիտարկում էր թավշյա հեղափոխության ողջ ընթացքը՝ հետագա իր զեկույցում ներառելով մարդու իրավունքների անգամ ամենաչնչին խախտումները: Օրինակ, այդ զեկույցում նշվում է, որ հեղափոխության օրերին խոչընդոտվել են նաև ոստիկանության բաժանմունք բերված քաղաքացիների պաշտպանությունը կամավոր հիմունքներով ստանձնած փաստաբանների գործունեությունը։ Օրինակ, 2018 թվականի ապրիլի 17-ին փաստաբան Հայկուհի Հարությունյանին ոստիկանության Նոր-Նորքի բաժնում մոտ 40 րոպե թույլ չեն տվել ներս մտնել ոստիկանության բաժին: Միայն Մարդու իրավունքների պաշտպանի արագ արձագանքման խմբի միջամտությունից հետո է փաստաբանը կարողացել մուտք գործել շենք։ Նույն ոստիկանության բաժնում մեկ այլ փաստաբան՝ Արաքս Մելքոնյանին և նրա պաշտպանյալ Դավիթ Պետրոսյանին արգելել են դուրս գալ ոստիկանության բաժնից:
Համաձայն զեկույցի ուսանող-ակտիվիստները հեղափոխության օրերին եղել են ոստիկանների թիրախում. նրանք ենթարկվել են տարատեսակ ճնշումների, խոչընդոտվել է հավաքներին մասնակցելու նրանց իրավունքը։ Այսպես, ապրիլի 17-ին՝ այսպես կոչված՝ «փողոցները փակելու ակցիաների» ժամանակ, ոստիկանները թիրախավորել են ուսանող-ակտիվիստներ Վահան Կոստանյանին ու Դավիթ Պետրոսյանին՝ որպես ակցիաների համակարգողների։
Նույն Հյուման Ռայթս Հաուս Երևան իրավապաշտպան ցանցը 2016 թվականին ահազանգում էր, որ ցանցի անդամ Ժուռնալիստների «Ասպարեզ ակումբ ՀԿ խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանին հուլիսի 27-ի լույս գիշերը ժամը 3-ի սահմաններում առանց հիմքի բերման են ենթարկել Երևան քաղաքի ոստիկանական վարչության պարեկապահակային ծառայության հատուկ գումարտակի աշխատակիցները (կարմիր բերետները)։ Մյուս իրավապաշտպան ՀԿ-ները միացել էին այս «ցասցմանը» և նույնիսկ պահանջել Աժ արտահերթ նիստ անցկացնել:
Ինչպես երևում է, Հայաստանում նախորդ տարիներին արևմտյան գրանտներով ակտիվ աշխատող ՀԿ-ները արձագանքում են մարդու իրավունքների խախտման դեպքերին, եթե դրանց կենտրոնում յուրային է: Իսկ քանի որ հեղափոխությունից հետո յուրայինները արդեն չեն թիրախավորվում, նրանք իշխանության մաս են, կամ իշխանության կամարտահայտողը, ապա նրանց պաշտպանելու կարիք էլ առանձնապես չկա, իսկ գործող իշխանությանը ընդդիմադիր ակտիվիստները՝ «եղունգ ունեն, թող գլուխները քորեն»…
Նոր Հայաստանում մարդու իրավունքների խախտումները. ինչո՞ւ են լռում հայտնի իրավապաշտպան կառույցները
20:29 - 25.Մայիս.2020
Առաջարկում ենք նաև
30/09/24 12:10
«Ստացվում է, որ Էրդողանը հանձինս «մեծարգոների» շերտի Հայաստանում արդեն ունի իր սոցիալական հենարանը»․ Վահե Հովհաննիսյան
30/04/24 16:00
Ոստիկանության համար սովորական է դարձել ԶԼՄ ներկայացուցչի վրա հարձակվելն ու բռնություն գործադրելը․ հայտարարություն
26/06/23 10:40
Ադրբեջանը «Anglo-Asian mining company»-ին խոստացել է «տրամադրել» «Կաշենի» հանքը. Արտակ Բեգլարյան
15/05/23 12:55
«Ակնկալում եմ, որ ՀՀ արդարադատությունը կառավարությունից կպահանջի հրապարակել իմ հեռացման պատճառները»
02/10/20 19:55
Թուրքիա զենքի արտահանումը կդադարեցվի, եթե ապացուցվեն մարդու իրավունքների խախտումները. Կանադայի ԱԳՆ
14/04/20 19:12
Արտակարգ դրության պայմաններում բռնության ռիսկն ավելանում է. ՄԻՊ-ը 13 ահազանգ է ստացել
29/01/20 16:50
Իշխանությունների «վախ չափելը» և ընդդիմության լռությունը. մարդու իրավունքի խախտումները նոր Հայաստանում
09/01/18 15:38
ԱԺ հանձնաժողովը կքննարկի Արտաշես Գեղամյանի և Նիկոլ Փաշինյանի միջև միջադեպը քննելու համար էթիկայի հանձնաժողով ստեղծելու հարցը
Լրահոս
22:30
Պարենային անվտանգության խնդիրը առաջնային է, վստահ ենք՝ հաջողությամբ կիրականացվեն «բարեփոխումները»
19:32
«44-օրյային ինչ զգացել եմ՝ հանձնել եմ թղթին»․ ԶՈՒ պահեստազորի մայոր Անի Ժամհարյանը ստեղծագործում է (տեսանյութ)
18:26
Հայաստանի նոր կառավարությունը կարող է գալ, պայմանագիրն անվավեր ճանաչել. Ամիրբեկովը՝ Սահմանադրությունը փոխելու մասին
08:28
Հայկ Սարգսյանի հետ փոխկապակցված ընկերությունը պետությունից արտոնություններ է ստացել. Euromedia24.com
19:00
ՌԴ պատգամավոր Անաստասիա Ուդալցովայի առաջարկը Ռուսաստանում Հելոինի տոնը փոխարինելու «ռուսական հեքիաթ» օրով
17:10
Հույս ունենք՝ Փաշինյանը կայցելի սահմանամերձ Մեղրաշատ և անձամբ կտեսնի իրավիճակը. նրան հարցեր ունենք. Մեղրաշատի վարչական ղեկավար
16:45
Նիկոլ Փաշինյան, այդքան հե՞շտ է գյուղական պայմաններում երեխա մեծացնելը․ մահացած 8-ամյա երեխայի մորաքույր
16:00
Օրեր առաջ թշնամու հետախուզա-դիվերսիոն խումբ է ներթափանցել գյուղ, թողել գրություն․ Արթուր Գրիգորյան
11:46
Երևանում տղամարդը հարվածել է 86-ամյա թոշակառուի գլխին, վերջինս էլ դանակի հարվածներ հասցրել նրան
11:38
Մարտահրավեր է միշտ վառ պահել մեր պատկանելիության ոգին՝ եկեղեցու ու ազգի նկատմամբ․ Արամ Ա Հայրապետ
10:05
«Հիմա իմ տունը դիրքերում է, մա՛մ ջան». Էդուարդ Սիանոսյանն անմահացել է Ջերմուկում 2022 թ. սեպտեմբերի 13-ին. «Փաստ»
10:05
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մութ կետերն ու Թուրքիայի իրական մտադրությունները. «Փաստ»
09:40
«Ժողովրդավարության բաստիոնում» մարդիկ պատասխանատվության են ենթարկվում մի հոդվածով, որը հանցակազմ չի պարունակո՞ւմ. «Փաստ»
23:22
Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերին. Էրդողան