Միջազգային հանրակցությունը պետք է միավորի ջանքերը մարդու իրավունքների բազմաթիվ խախտումների կանխման համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մարտի 2-ին հայտարարել Է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը՝ Ժնևում ելույթ ունենալով ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի « 28-րդ նստաշրջանի բացմանը:

 

 

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ելույթը տեսագրությամբ հեռարձակվել Է այն դահլիճ, որտեղ այժմ տեղի Է ունենում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի Բարձր մակարակի սեգմենտը:

 

 

«ՄԱԿ-ն ունի մանդատ և մեխանիզմներ կանխիչ գործունեության համար: Բայց այդ միջոցների ճանապարհին առավել կարևոր խոչընդոտը քաղաքական փոխհամաձայնության բացակայությունն Է անդամ պետությունների շրջանում: Ես Մարդու իրավունքների խորհրդին կոչ եմ անում միավորվել՝ մարդու իրավունքների խրախուսման և պաշտպանության բնագավառում ազգային սուբյեկտների աջակցման գործնական քայլերի համար»,- հայտարարել Է Պան Գի Մունը:

 

 

Նրա խոսքով՝ «աշխարհը կանգնած Է մարդու իրավունքների լուրջ խախտումների առջև՝ խտրականությունից և անհավասարությունից մինչև կեղեքում և բռնի ծայրահեղականություն»: Մասնավորապես, գլխավոր քարտուղարը հիշատակել Է Սիրիայի հակամարտությունը, որպես այնպիսի իրադրության օրինակ, որտեղ մարդու իրավունքների խախտումների կանխման ՄԱԿ-ի ջանքերը «թույլ կտային խուսափել մարդկային և քաղաքական աղետից»:

 

 

Ըստ ՌԻԱ Նովոստիի՝ Պան Գի Մունն ընդգծել Է, որ համաշխարհային հանրակցության նպատակը պետք Է դառնա աշխարհում մարդու իրավունքների հետագա խախտումների կանխումը: