Ռուսական «Առնեստ» ընկերությունը սկսել է հակասեպտիկների արտահանումը «Սեպտիմա» ապրանքանիշի ներքո: Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովը:
Պատասխանելով հարցին, թե երբ կսկսվի Ռուսաստանից անձնական պաշտպանիչ միջոցների արտահանումը, Մանտուրովն ասել է, որ եթե նկատի չունենան հումանիտար օգնությունը, առաջին բեռնափոխադրումը վերջերս համաձայնեցվել է, «Սեպտիմա» ապրանքանիշի հակասեպտիկներն արդեն արտահանվել են:
Արդյունաբերության և առևտրի նախարարությունը հունիսի 23-ին հայտարարել էր, որ «Առնեստ» աերոզոլային ախտահանիչները կուղարկվեն Արաբական Միացյալ Էմիրություններ, Քաթար և Պարսից ծոցի երկրներ: