Ադրբեջանի հյուսիսային սահմանին՝ Դաղստանում, ապրիլի 4-ին տագնապի ազդանշանով ոտքի են հանվել Ռուսաստանի հարավային ռազմական շրջանի առանձին մոտոհրաձգային բրիգադի ստորաբաժանումները: Այս մասին հայտնում է «Զվեզդա» հեռուստաընկերությունը՝ հղում անելով Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությանը:

 

Մարտավարական զորավարժություններին, որոնք անցկացվում են «Դալնի» պոլիգոնում, մասնակցում է շուրջ 1,000 զինծառայող և ավելի քան 300 միավոր զինտեխնիկա:

 

«Մոտոհրաձգային բրիգադի զինծառայողները պետք է հակադարձեն ռազմական տեխնիկայի շարասյան վրա պայմանական հակառակորդի առաջնային ջոկատի հարձակմանը, պաշտպանական դիրք գրավեն և վարեն նշված շրջանի պաշտպանությունը»,- հայտնել են ռազմական գերատեսչությունից:

 

Զորավարժությունները կշարունակվեն մինչև ապրիլի 9-ը։