Ինչպես հաղորդում է Ալ Ջազիրան, Իսրայելի բանակը ռազմական զորավարժություններ է անկացնում Լիբանանի հետ սահմանակից Իսբա Ջալիլ տեղանքում:

Համաձայն այդ տեղեկությունների' իսրայելական բանակը վերջին շաբաթների ընթացքում սկսել է Լիբանանի հետ սահմանակից Գոլանի բարձունքներում ավելի հաճախ անցկացնել իր զորավարժությունները:

Գոլանի բարձունքների շուրջ իրավիճակը սրացել էր այն բանից հետո, երբ այդ տարածքում Սիրիայի կառավարական բանակը սկսել էր մարտեր վարել ապստամբների դեմ: