Իսրայելի բանակի խոսնակ, կոնտրադմիրալ Դանիել Հագարին ասել է, որ բանակն այսօր երեկոյան «ընդլայնում է ցամաքային մանևրներների մասշտաբները» Գազայի հատվածում։

Լրատվամիջոցները դա մեկնաբանում են որպես Իսրայելի կողմից ցամաքային գործողություն սկսելու հայտարարություն։

Դանիել Հագարին նաև հաստատել է, որ վերջին մի քանի ժամվա ընթացքում Իսրայելի պաշտպանության բանակն ավելացրել է ավիահարվածների թիվը Գազայի հատվածում. «Օդային ուժերը շատ նշանակալից հարվածներ են հասցնում ստորգետնյա թիրախներին»,– ասել է նա։