Հունգարական բանակը զորավարժություններ է սկսել, որպեսզի զինվորներին պատրաստի ապագայում միգրանտներից ու փախստականներից երկրի հարավային սահմանը պաշտպանելուն, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

 

Իշխանությունները պլանավորում են զինվորներ ուղարկել սահմանի ոստիկանական պարեկումն ուժեղացնելու համար: Երրորդ օրն անընդմեջ փախստականները ճեղքում-անցնում են ոստիկանության արգելափակոցները եւ ոտքով ուղեւորվում դեպի երկրի խորքը:

 

Հունգարիան արդեն փշալարերով ցանկապատ է կառուցում Սերբիայի հետ սահմանին: Երկրի վարչապետ Վիկտոր Օրբանը խոստացել է ուժեղացնել սահմանային հսկողությունը:

 

Ինչպես սպասվում է, սեպտեմբերին ավելի ուշ խորհրդարանը կքվեարկի նոր միջոցներ սահմանելու հարցի շուրջ: Ավելի վաղ ՄԱԿ-ում նախազգուշացրել են, որ մինչեւ հաջորդ շաբաթվա վերջը երկիր կժամանեն եւս շուրջ 40 հազար միգրանտներ: