Հոկտեմբերի 19-ին Բերձորում մեկնարկել են ադրբեջանական բանակի հրամանատարաշտաբային զորավարժությունները՝ ցամաքային զորքերի 2021 թվականի նախապատրաստման պլանին համապատասխան, գրում են ադրբեջանական ԶԼՄ֊ները։
Ինչպես հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, զորավարժություններն անցկացվում են ցամաքում, քարտեզների և տեղանքների մակետների վրա՝ հաղորդակցության լայն կիրառմամբ:
Հրամանատարական զորավարժությունների ընթացքում ցամաքային զորքերի փոխազդեցությունը այլ տեսակի ուժերի հետ ստուգվում է ժամանակակից վերահսկման մեթոդների կիրառմամբ, գրում է աղբյուրը: