Ադրբեջանական բանակը հայ-ադրբեջանական ճակատի գծում լայնամասշտաբ զորավարժություններ է սկսել. գրում է APA ադրբեջանական գործակալությունը: Ինչպես հաղորդվում է, զորավարժությունները, որոնք շարունակվելու են մինչև շաբաթվա վերջ, ղեկավարելու է պաշտպանության նախարար Սաֆար Աբիևը:

Զորավարժություններին մասնակցում են ցամաքային զորքերն ու ռազմա-օդային ուժերը: