Ադրբեջանը զորավարժություններ կանցկացնի։ Այս մասին հայտնում են միջազգային ԶԼՄ-ները։ Համաձայն «Ադրբեջանի և Ուզբեկստանի պաշտպանության նախարարությունների միջև 2023 թվականի երկկողմ համագործակցության պլանի»՝ զորավարժությունները կանցկացվեն համատեղ կարգով՝ Տաշքենդի մարզում գտնվող Չիրչիկի պոլիգոնում։
Ուզբեկադրբեջանական համատեղ զորավարժություններում զինծառայողները հատուկ մարտական գործողությունների կազմակերպման և անցկացման դրվագներ են մշակելու։