Ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների միության խորհրդարանը հունիսի 26-ին կայացած իր առաջին նիստում վավերացրել է ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի Ժողովրդական Հանրապետությունների Միություն ստեղծելու մասին սահմանադրական ակտը (ԺՀՄ-ի Սահմանադրությունը):

 

Փաստաթուղթն ընդունվել է միաձայն, ավելի վաղ այն ընդունել էին ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի խորհրդարանները:

 

Սահմանադրական ակտի տեքստում ասվում է, որ Ժողովրդական Հանրապետությունների Միությունը (ԺՀՄ) «դեմոկրատական, համադաշնային, իրավական պետություն է», որտեղ ճանաչվում և պաշտպանվում են քաղաքացիների հավասար իրավունքները: ԺՀՄ-ն, Սահմանադրությանը համապատասխան, բաց է այլ պետությունների միանալու համար: ԺՀՄ-ի տարածքը միջուկազերծ գոտի է:

 

Մինչդեռ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն, հունիսի 26-ին հանդես գալով Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ), հայտարարել է, որ հանրապետության արևելյան տարածաշրջանների ներկայացուցիչները հավաստել են ՌԴ-Ուկրաինա-ԵԱՀԿ եռակողմ բանակցություններին մասնակցելու մտադրությունը. դրա հետ մեկտեղ Կիևը կարող է «կարևոր որոշում» ընդունել, եթե խաղաղ պլանի հանգուցային կետերը չընդունվեն, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: