Ժողովրդական հանրապետությունների միության (ԺՀՄ) խորհրդարանը հաստատել Է փոփոխությունները համադաշնային պետության Սահմանադրության մեջ, ընդունել մի շարք կարեւոր օրենքներ եւ ուղերձներ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին հայտնել Է խորհրդարանի նախագահ Օլեգ Ցարյովը:
«Կայացել Է Ժողովրդական հանրապետությունների միության խորհրդարանի երկրորդ լիագումար նիստը: Նիստի արդյունքը դարձել են ԺՀՄ-ի Սահմանադրության մեջ կատարված փոփոխությունները: Մենք այժմ կարող ենք լիիրավորեն՝ դե յուրե, մեր պետությունն անվանել Նովոռոսիա: Այդ անվանումը ներառված Է Սահմանադրության մեջ: Մեր օրենսդիր մարմինն այժմ կոչվում Է Նովոռոսիայի խորհրդարան»,-ասել Է նա:
Ցարյովի խոսքով՝ ընդունվել են մի շարք կարեւոր օրենքներ՝ օրենք «Խորհրդարանի մասին», պատգամավորի կարգավիճակի մասին, առանց որոնց օրենսդիր մարմինը չի կարող աշխատել:
Գործարկելով Նովոռոսիան՝ որպես նախագիծ, ընդունելով պետության Սահմանադրությունը, մենք պատրաստ ենք ընդունել Ուկրաինայի հարավ-արեւելքի մնացած բոլոր հանրապետություններին: Հնարավոր Է՝ նաեւ Արեւմուտքի: Նովոռոսիա պետության մեջ բոլոր հանրապետությունները նույն հնարավորությունները կունենան՝ լուծելու լեզվի, մշակույթի հարցերը: Նրանք կունենան ձայնի հավասար իրավունք»,-հայտարարել Է խորհրդարանի ղեկավարը:
Խորհրդարանի՝ հուլիսի 14-ին տեղի ունեցած նստաշրջանում գրանցվել Էր 48 պատգամավոր. 25-ը՝ Լուգանսկի եւ 23-ը՝ Դոնեցկի ժողովրդական հանրապետություններից: Ընդամենը ԺՀՄ-ի խորհրդարանի կազմում կա 60 պատգամավոր՝ յուրաքանչյուր հանրապետությունից 30-ական ներկայացուցիչ:
Հունիսի 24-ին ինքնահռչակ Դոնեցկի եւ Լուգանսկի ժողովրդական հանրապետությունները հայտարարել են համադաշնային պետության՝ Ժողովրդական հանրապետությունների միության մեջ միավորվելու որոշման մասին: