Ուկրաինայի Ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի (ԱԱՊԽ) քարտուղար Անդրեյ Պարուբիյը հայտարարել Է, որ որպես Ղրիմի իրադրության կայունացման տարբերակ քննարկվում Է այնտեղ արտակարգ դրություն սահմանելու հնարավորությունը:
Այդ մասին նա ասել Է փետրվարի 28-ին Գերագույն ռադայում կայացած մամուլի ասուլիսում:
«Արտակարգ դրությունը մենք քննարկում ենք որպես իրադարձությունների զարգացման տարբերակներից մեկը: Սակայն իրականում արտակարգ դրության սահմանումը հնարավորություն չի տալիս գործի դնել բանակը»,-նշել Է նա:
Միեւնույն ժամանակ Պարուբիյը պարզաբանել Է, որ կարող են գործի դրվել առանձին զինվորական ստորաբաժանումներ:
«Ուստի մենք քննարկում ենք այլ, ավելի արդյունավետ միջոցներ Ղրիմի թերակղզում իրադրությունը տեղայնացնելու համար»,-նշել Է նա:
Ինչպես հաղորդել Է «Մայդան» համաուկրաինական կազմակերպության մամուլի ծառայությունը, մարտի 2-ին Կիեւի Անկախության մայդանում կկայանա Ժողովրդական վեչե, որը կանցկացվի «Ուկրաինան եւ Ղրիմը միասնական են» կարգախոսով:
Վեչեն նվիրված Է կլինի Ուկրաինայի տարածքային ամբողջականության պահպանմանը: