Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կորոնավիրուսի կանխարգելման մի քանի խորհուրդներով է կիսվել: Նա խորհուրդ է տվել ավելի հաճախ լվանալ ձեռքերը, պահպանել սնվելու ռեժիմը, խմել օղի, գնալ չոր սաունա եւ աշխատել «դաշտում՝ տրակտորով»: «Ես խմող մարդ չեմ, բայց վերջին ժամանակներս կատակով ասում եմ, որ օղիով պետք է ոչ միայն ձեռքերը լվանալ, այլ նաեւ օրական 40-50 գրամ սպիրտով սպանել այդ վիրուսին, բայց ոչ աշխատանքի ժամին»,- նշել է Լուկաշենկոն:
Ավելի վաղ հայտարարվել էր, որ ՌԴ կառավարությունը որոշել է մասնակիորեն փակել ռուս-բելառուսական սահմանը: Այդ որոշմանն ի պատաասխան Բելառուսի նախագահը հայտարարեց, որ Ռուսաստանը «այրվում է կորոնավիրուսից»: