Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ստորագրել Է համերկային օրենք «Ռուսաստանի Դաշնությունում օտարերկրացի քաղաքացիների իրավական դրության վերաբերյալ» համերկրային օրենքում փոփոխություններ մտցնելու մասին», որը Պետական դուման ընդունել Է 2014 թվականի ապրիլի 4-ին եւ Դաշնության խորհրդի հավանությանն Է արժանացել 2014 թվականի ապրիլի 16-ին, տեղեկացնում Է Կրեմլի մամուլի ծառայությունը:

 

Այս փաստաթղթի համաձայն՝ ժամանակավոր բնակության կամ աշխատանքի թույլտվություն ստանալու համար օտարեկրացի քաղաքացին պարտավոր Է հաստատել ռուսաց լեզվին տիրապետելը, Ռուսաստանի պատմության եւ ՌԴ-ի օենսդրության հիմունքների իմացությունը:

 

Որպես նման ապացույց կընդունվեն (ընդհանուրից ոչ ցածր մակարդակով) կրթության մասին պետական նմուշի հավաստագրերը, դիպլոմները եւ ատեստատներն այն պետության տարածքի կրթական հիմնարկության կողմից, որը ԽՍՀՄ-ի կազմի մեջ Է եղել մինչեւ 1991 թվականի սեպտեմբերի 1-ը, եւ կրթության ու որակավորման մասին փաստաթղթերը, որոնք տրվել են անձանց, ովքեր 1991 թվականի սեպտեմբերի 1-ից ՌԴ-ի տարածքում հաջողությամբ անցել են պետական ամփոփիչ ատեստավորումը, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: