ՆԱՏՕ-ի երկրների բանակների ներկայացուցիչները կանցնեն Կրեշչատիկով, որտեղ օգոստոսի 24-ին տեղի կունենա զորահանդես Ուկրանիայի անկախության 26-րդ տարեդարձի առթիվ: Օգոստոսի 4-ին այս մասին հայտնել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Ստեպան Պոլտորակը:
«Այս տարի մեր շատ գործընկերներ ցանկություն են հայտնել մասնակցելու Ուկրաինայի Անկախության օրվա տոնակատարությանը: Մեր կողքին կգտնվեն դաշինքի երկրների զինված ուժերի ներկայացուցիչները»,- ասել է նախարարը: Նրա խոսքով՝ Կիեւը պատրաստ է ընդունելու մասնակիցների ՆԱՏՕ-ի բոլոր 29 երկրներից: Առայժմ դրանցից միայն վեցն են հավաստել իրենց մասնակցությունը:
Բացի օտարերկրացի հյուրերից, զորահանդեսին կմասնակցեն շուրջ 4,5 հազար ուկրաինացի զինվորականներ, հաղորդել է ՏԱՍՍ: