Ռազմական կրթության ընդլայնման ծրագրի (DEEP) շրջանակներում՝ Բաքվում աշխատանքային հանդիպում է կայացել ՆԱՏՕ-ի փորձագիտական խմբի հետ։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ կայքը։
«Զինված ուժերի ռազմական ակադեմիայում ՊՆ և Դաշինքի ռազմական կրթության ոլորտի փորձագետների հանդիպմանը քննարկվել է 2021 թվականին ադրբեջանական բանակում ռազմական կրթության ոլորտում գործունեությունը։ Մտքերի փոխանակում է տեղի ունեցել գալիք տարվա միջոցառումների պլանավորման և իրականացման շուրջ, դիտարկվել են նոր հեռանկարներ, վերլուծվել են համագործակցության ծրագրերը։
Այնուհետեւ հյուրերն այցելել են Ադրբեջանի Հեյդար Ալիեւի անվան բարձրագույն ռազմական դպրոց։ Տեղի է ունեցել մտքերի փոխանակում ռազմակրթական համակարգի զարգացման հեռանկարների շուրջ, քննարկվել են ռազմական կրթության մեթոդիկայի վերաբերյալ մի շարք հարցեր, ներկայացվել են փոխադարձ ճեպազրույցներ այս ոլորտում ունեցած փորձի վերաբերյալ»,- ասված է Ադրբեջանի ՊՆ- կողմից տարածված հաղորդագրությունում: