ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանագահ Ժակ Ֆորը ժամանել է Բաքու. գրում է APA ադրբեջանական գործակալությունը:

 

ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ) և Իգոր Պոպովը (Ռուսաստան) Ադրբեջան կժամանեն այս հանգստյան օրերին:

 

Համանախագահները նոյեմբերի 4-ին հանդիպում կունենան Ադրբեջանի արտգործնախարարի հետ, որի ընթացքում կքննարկվի ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետագա բանակցային ընթացքը, որից հետո կուղևորվեն Երևան:

 

Այցի նպատակը Ադրբեջանի և Հայաստանի նախագահների միջև հերթական հանդիպման կազմակերպումն է: