ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերիի օգնական Ռիչարդ Հոգլանդը ժամանել է Բաքու:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով report.az-ը, այս մասին հայտնել է Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանությունը:

 

Այցի ընթացքում Ռիչարդ Հոգլանդը հանդիպումներ կանցկացնի Ադրբեջանի պաշտոնատար անձանց հետ, որի ժամանակ կքննարկի երկկողմանի հարաբերությունների զարգացման ընթացքը: