Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնական Վիկտորյա Նուլանդը կիրակի օրը Կիև է ժամանել, որտեղ պատրաստվում է քննարկել Ուկրաինայի արևելքում տիրող իրավիճակը և հետագա օգնության ապահովումը: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը:

 

Ինչպես հայտնել են պետքարտուղարության մամուլի ծառայությունից, նա կհանդիպի «քաղաքական տարբեր առաջնորդների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, մարզային իշխանությունների և ուսանողական խմբերի հետ»:

 

Կիևից Նուլանդը Բեռլին կուղևորվի, որտեղ հոկտեմբերի 8-ին Գերմանիայի կառավարության ներկայացուցիչների և Բունդեսթագի հետ կքննարկի «մի շարք միջազգային և տարածաշրջանային խնդիրներ», ինչպես նաև հանդես կգա ելույթով Ասպենի համալսարանում: Այնուհետև հոկտեմբերի 9-ից 10-ն ԱՄՆ պետքարտուղարի օգնականը կայցելի Հելսինկի՝ Ֆինլանդիայի կառավարության ներկայացուցիչների և երիտասարդ գործարարների հետ հանդիպելու համար: