Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը պաշտոնական այցով ժամանել է Ադրբեջան:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական պաշտոնական «ԱզերԹԱջ» լրատվական գործակալությունը:
Մ. Ջ. Զարիֆը այցի ընթացքում ծրագրում է հանդիպել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ:
Նշվում է,որ հանդիպումների ժամանակ երկկողմանի հարաբերությունների լայն սպեկտրին զուգահեռ կքննարկվեն նաեւ ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը վերաբերվող հարցեր: