Իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ հեռախոսազրույցում Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր-Աբդոլլահյանն ասել է, որ Թեհրանն ու Բաքուն թշնամիներ ունեն, և երկու կողմերը չպետք է թշնամիներին հնարավորություն տան խզելու երկու երկրների հարաբերությունները, գրում է Mehrnews-ը:
Իրանի արտգործնախարարն ընդգծել է Իրանի և Ադրբեջանի փոխադարձ հարգանքի և անկախության, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության անհրաժեշտությունը՝ հավելելով, որ Թեհրանն ու Բաքուն միմյանց հետ երկարամյա հարաբերություններ ունեն, որոնք սկսվել են շատ տարիներ առաջ:
Իրանն ու Ադրբեջանը պետք է կանխեն թյուրիմացությունները երկկողմ հարաբերություններում, և անհրաժեշտ է արագ շարունակել բարեկամական հարաբերությունները ճիշտ և աճող ճանապարհով:
Այնուհետև նա մատնանշել է իրանական բեռնատարների՝ Ադրբեջան տարանցման խնդիրը և ասել, որ Իրանի Իսլամական Հանրապետությունն ակնկալում է, որ Ադրբեջանը արդյունավետ քայլեր կձեռնարկի իրանական բեռնատարների տարանցիկ խնդիրների լուծման ուղղությամբ:
Ադրբեջանի արտգործնախարարն իր հերթին Իրանի Իսլամական Հանրապետության հետ հարաբերությունները «բարեկամական» է որակել և հավելել, որ Ադրբեջանի Հանրապետությունը մեծ նշանակություն է տալիս իր հարաբերություններին այնպիսի բարեկամ երկրների հետ, ինչպիսին է Իրանի Իսլամական Հանրապետությունը:
Ջեյհուն Բայրամովը ընդգծել է երկխոսության և հանգիստ և անկեղծ միջավայրում խնդիրները լուծելու անհրաժեշտությունը:
Նա առաջարկել է, որ երկու երկրների մաքսային ծառայողները անմիջական բանակցություններ վարեն իրանական ապրանքների տարանցման խնդիրները լուծելու համար: