Հուլիսի 7-ին Հայաստան է ժամանել Իրանի Իսլամական Հանրապետության ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանիի գլխավորած պատվիրակությունը:
Այս մասին հայտնեցին ՀՀ անվտանգության խորհրդի գրասենյակից: Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում գործընկերոջը դիմավորել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը: