Թբիլիսի է ժամանել Եվրոպայում ՆԱՏՕ-ի զորքերի հրամանատար Ֆիլիպ Բրիդլավը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Վրաստանի պաշտպանության նախարարությանը:

 

Հոկտեմբերի 22-ին պլանավորված է Բրիդլավի եւ Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիայի հանդիպումը: Բացի այդ, հանդիպում է ծրագրված հանրապետության վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ: Երկօրյա այցի ավարտին գեներալը հանդիպում կունենա Թբիլիսիի պետհամալսարանի ուսանողների հետ:

 

Ինչպես նշում Է «Նովոստի Գրուզիա»-ն, Բրիդլավի այցը տեղի է ունենում նախօրյակին Բրյուսելում կայացած ՆԱՏՕ-Վրաստան հանձնաժողովի նիստից անմիջապես հետո: