Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը դեկտեմբերի 5-ին կայցելի Վիեննա՝ մասնակցելու Միջուկային անվտանգության նախարարական համաժողովին: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

 

Դեկտեմբերի 7-ին Բրյուսելում' ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում, նախատեսված է ԱԳ նախարարի մասնակցությունը Հյուսիսատլանտյան դաշինքի և գործընկեր պետությունների' Աֆղանստանին նվիրված նախարարական հանդիպմանը։

 

Նույն օրը Էդվարդ Նալբանդյանը Փարիզում կմասնակցի Բաց կառավարման գործընկերության գագաթաժողովին:

 

Դեկտեմբերի 8-ից 9-ը Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը Համբուրգում կմասնակցի և ելույթ կունենա ԵԱՀԿ նախարարների խորհրդի 23-րդ նստաշրջանի աշխատանքներին։ ԵԱՀԿ նախարարական խորհրդի շրջանակներում նախատեսված են մի շարք հանդիպումներ։

 

Դեկտեմբերի 10-ին նախարար Նալբանդյանը Փարիզում կանցկացնի Եվրոպայում հավատարմագրված Հայաստանի դեսպանների հետ ավանդական խորհրդակցությունը: