ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը Աֆղանստան Է ժամանել այդ երկրից դաշինքի զորքերի դուրսբերման նախաշեմին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Associated Press-ին: Սա Ստոլտենբերգի առաջին այցն Է Աֆղանստան հոկտեմբերի 1-ին Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարի պաշտոնն ստանձնելուց հետո:
Ուղեւորության ընթացքում գլխավոր քարտուղարն արդեն հասցրել Է այցելել Քաբուլի մերձակա ՆԱՏՕ-ի վարժական կենտրոն, որը նախատեսված Է աֆղանցի զինծառայողների ուսուցման համար: Նա նաեւ ելույթ Է ունեցել աֆղանական զորքերի առջեւ եւ խոստացել, որ ՆԱՏՕ-ի հրահանգիչներն ու խորհրդատուները կշարունակեն օգնել նրանց այն բանից հետո, երբ դաշինքի ուժերը տարեվերջին կավարտեն իրենց գործողությունները երկրում:
ՆԱՏՕ-ն եւ ԱՄՆ-ն Աֆղանստանից զորքերը դուրս կբերեն տարեվերջին՝ թալիբների դեմ մղված 13 տարվա պայքարից հետո:
Աֆղանստանում կմնան շուրջ 12 հազար օտարերկրյա զինծառայողներ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: