ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոուզ Գյոթեմյուլլերը սեպտեմբերի 21-ին այցով կժամանի Վրաստան: Այդ մասին հայտնել Է վրացական Առաջին ալիքը՝ հղում անելով իր աղբյուրներին:


«Պլանավորված են դաշինքի գլխավոր քարտուղարի տեղակալի հանդիպումները Վրաստանի իշխանությունների ներկայացուցիչների հետ: Ռոուզ Գյոթեմյուլլերն առաջին անգամ Վրաստանում եղել Է 2017 թվականի մայիսին»,-ասված Է ալիքի հաղորդագրության մեջ, որը հրապարակված Է նրա կայքում:

Հեռուստաալիքի տվյալներով՝ Գյոթեմյուլլերը Վրաստանում հանդիպումներ կանցկացնի երկրի իշխանությունների ներկայացուցիչների հետ: Այցի մնացած մանրամասները դեռեւս հայտնի չեն, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: