Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը դեկտեմբերի 8-9-ին աշխատանքային այցով կգտնվի Վրաստանում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Գրուզիա Online»-ին:

 

Վրաստանի ԱԳ նախարարության հաղորդագրության համաձայն՝ այցի շրջանակներում կկայանան Շտայնմայերի հանդիպումները Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի, վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի եւ արտաքին գործերի նախարար Թամար Բերուչաշվիլիի հետ:

 

«Դա կլինի Գերմանիայի համերկրային նախարարի՝ այս տարի թվով երկրորդ այցը Վրաստան: Ինչպես հայտնի Է, Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը Ֆրանսիայի իր պաշտոնակցի՝ Լորան Ֆաբիուսի հետ միասին Թբիլիսիի Էր այցելել 2014 թվականի ապրիլի վերջին»,-նշել են արտաքին քաղաքական գերատեսչությունում: