Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն աշխատանքային այցով գտնվում է Բասկերի երկրում:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչության Թվիթերի պաշտոնական միկրոբլոգը:

 


Առայժմ դեռևս կայացել է Կարեն Միրզոյանի հանդիպումը Գիպուզկո նահանգի նահանգապետի հետ:
Առաջիկայում սպասվում են ԼՂՀ ԱԳ նախարարի հանդիպումները նահանգի այլ պաշտոնատար անձանց հետ: