Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի աշխատանքային այցը Վրաստան տեղի կունենա դեկտեմբերի 8-9-ը: Այս մասին հայտնել է «Грузия Online»-ը:

 

Վրաստանի ԱԳ նախարարության հաղորդագրության համաձայն՝ այցի շրջանակներում կկայանան Շտայնմայերի հանդիպումները Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի, վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի և արտաքին գործերի նախարար Թամար Բերուչաշվիլիի հետ:

 

«Դա կլինի Գերմանիայի դաշնային նախարարի՝ այս տարի թվով երկրորդ այցը Վրաստան: Ինչպես հայտնի է, Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը Ֆրանսիայի իր պաշտոնակցի՝ Լորան Ֆաբիուսի հետ միասին Թբիլիսի էր այցելել 2014 թվականի ապրիլի վերջին»,-նշել են արտաքին քաղաքական գերատեսչությունում: