ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը հնգօրա այցով կմեկնի ԱՄՆ: Նա կմասնակցի մարտի 11-ից 22-ը Նյու Յորքում կայանալիք ՄԱԿ-ի Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովի 63-րդ նստաշրջանին: Այս մասին նախարար Բաթոյանը գրառում է կատարել «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջուÕ! ´:
«Այս տարի նստաշրջանի առաջնային թեման է լինելու սոցիալական պաշտպանության համակարգերը, գենդերային հավասարության և կանանց ու աղջիկների կարողությունների զարգացման համար անհրաժեշտ ենթակառուցվածքներն ու հանրային ծառայությունների հասանելիությունը»,-նշել է Զարուհի Բաթոյանը: