Հյուսիսատլանտյան դաշինքի ռազմական ակտիվության ավելացումն ու ՀՕՊ համակարգերի տեղակայումը նոր հակամարտությունների ու առկա հակամարտությունների սրման սպառնալիք են ստեղծում: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը՝ արտասահմանյան ռազմա-դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում, տեղեկացնում է ՌՒԱ «Նովոստին»:
Գերասիմովի խոսքով՝ Սիրիական ազատ բանակի ջոկատների թիվը, որոնք Բաշար ալ-Ասադի զորքերի հետ համատեղ պայքարում են ԻՊ-ի դեմ, աճում է: Այժմ Սիրիայի ազատ բանակի կազմավորումներում ավելի քան 5000 մարդ է կռվում:
«Միայն նրանց աջակցելու համար ռուսական ավիացիան օրական 30-40 ավիահարված է հասցնում»,- ասել է նա:
Գերասիմովը պատմել է, որ Սիրիական ազատ բանակի ջոկատներն ու կառավարական բանակը միասին հարձակումներ են իրականացնում Հոմս, Համա, Հալեպ, Ռաքքա նահանգներում: