Դանիացի Անդերս Ֆոգ Ռասմուսենին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում կարող է փոխարինել Բելգիայի ներկայիս պաշտպանության նախարար Փիթեր դե Կրեմը. գրում է Euractiv-ը:
Ռասմուսենի մանդատը լրանում է 2014 թ. հուլիսին:
«Բելգիայի պաշտպանության նախարարը դիտարկվում է որպես այդ պաշտոնի թեկնածու: Ռասմուսենը իր հրաժարականի դեպքում կարող է զբաղեցնել եվրախորհրդարանի ղեկավարի պաշտոնը՝ փոխարինելով բելգիացի հերման վան Ռոմպեյին»,-գրում է գործակալությունը: