Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների արտաքին գործերի նախարարները դեկտեմբերի 4-ին Բազելում հանդիպում են անցկացրել ԵԱՀԿ-ի ԱԳ նախարարների խորհրդի 21-րդ նիստի շրջանակներում, որի ընթացքում հանդես են եկել կազմակերպությունների միջև համագործակցության զարգացման օգտին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
«Նախարարները համադրել են ԵԱՀԿ-ի ռազմաքաղաքական, տնտեսական և հումանիտար դոսյեի հարցերի լայն շրջանակի գծով ՀԱՊԿ-ի անդամ պետությունների մոտեցումները,-նշել են ՌԴ ԱԳ նախարարությունում: Նրանք արտահայտվել են «Հելսինկի գումարած 40» գործընթացը շարունակելու օգտին:
Հավանության են արժանացել Երկրորդ աշխարհամարտի ավարտվելու 70-ամյակի և ինտեգրացիոն գործընթացների ներդաշնակեցման և տեղաշարժման ազատության ապահովման հարցերի վերաբերյալ ՀԱՊԿ-ի համատեղ փաստաթղթերը՝ նպատակ ունենալով վերացնել սահմանազատիչ գծերը և կանխել ընդհանուր եվրոպական տարածքում նոր խոչընդոտների առաջացումը», հաղորդել է ՏԱՍՍ-ը: