Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների արտաքին գործերի նախարարները դեկտեմբերի 4-ին Բազելում հանդիպում են անցկացրել ԵԱՀԿ-ի ԱԳ նախարարների խորհրդի 21-րդ նիստի շրջանակներում, որի ընթացքում հանդես են եկել կազմակերպությունների միջեւ համագործակցության զարգացման օգտ ին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

 

«Նախարարները համադրել են ԵԱՀԿ-ի ռազմաքաղաքական, տնտեսական եւ հումանիտար դոսյեի հարցերի լայն շրջանակի գծով ՀԱՊԿ-ի անդամ պետությունների մոտեցումները,-նշել են ՌԴ ԱԳ նախարարությունում:-Նրանք արտահայտվել են «Հելսինկի գումարած 40» գործընթացը շարունակելու օգտին: Հավանության են արժանացել Երկրորդ աշխարհամարտի ավարտվելու 70-ամյակի եւ ինտեգրացիոն գործընթացների ներդաշնակեցման եւ տեղաշարժման ազատության ապահովման հարցերի վերաբերյալ ՀԱՊԿ-ի համատեղ փաստաթղթերը՝ նպատակ ունենալով վերացնել սահմանազատիչ գծերը եւ կանխել ընդհանուր եվրոպական տարածքում նոր խոչընդոտների առաջացումը», հաղորդել Է ՏԱՍՍ-ը: