Ուկրաինայի խորհրդարանը հունվարի 26-ին կայացած արտահերթ նիստում, որը նվիրված Էր Դոնբասում սրված իրադրության քննարկմանը, ընդունել Է հայտարարություն, որում Ռուսաստանը ճանաչվում Է ագրեսոր երկիր, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

 

«Ուկրաինայի Գերագույն ռադան Ռուսաստանի Դաշնությունը ճանաչում Է ագրեսոր պետություն եւ կոչ Է անում Ուկրաինայի միջազգային գործընկերներին՝ թույլ չտալ մեղավորների անպատժելիություն մարդկության դեմ հանցագործությունների համար, որոնք ռուսական ագրեսիայի սկզբից կատարվել են Ուկրաինայի դեմ»,-ասված Է հայտարարության տեքստում: ՌԻԱ Նովոստին նշում Է, որ հայտարարությունը պաշտպանել Է 271 պատգամավոր՝ անհրաժեշտ նվազագույն 226 ձայնի դեպքում: