Ինչպես հայտնում է itar-tass-ը, ԱՄՆ-ն որոշել է մերժել Ուկրաինայի նոր իշխանություններին ռազմական օգնությամբ ապահովելու խնդրանքը: Այս մասին գրում է The Wall Street Journal պարբերականը:
Ըստ պարբերականի' ԱՄՆ-ն մերժել է Ուկրաինայի ժամանակավոր կառավարության խնդրանքը՝ պատճառաբանելով Ռուսաստանի հետ հարաբերություններում լարվածության թեժացման մտավախությամբ՝ համաձայնելով մատակարարել միայն պարենամթերք:
Մենք նրանց հստակ հասկացրել ենք, որ ԱՄՆ-ն կապահովի Ուկրաինային միայն տնտեսական օգնությամբ»,-թերթը մեջբերում է ԱՄՆ վարչակազմի ներկայացուցչի խոսքը:
Միևնույն ժամանակ հանրապետական սենատոր Ջոն Մաքքեյնը քննադատել է վարչակազմի պատասխանը՝ համարելով, որ ԱՄՆ-ն չպետք է մերժեր Ուկրաինային' զենքի մատակարարման հարցում: