«Հայաստանին զնեք վաճառելու քննարկումը ընդամենը կոնգրեսական հանձնաժողովի մակարդակով է եղել»,-ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Աբրահամ Գասպարյանը՝ խոսելով ԱՄՆ կոնգրեսում Հայաստանին զենք վաճառելու քննարկման մասին
«Այսինքն, ամերիկյան որևէ հայկական և հայամետ լոբբիի իրականացրած ջանքերի շնորհիվ սիտուատիվ հայտարարություն է։ Սովորաբար, զենք մատակարարելու թեման խաղալիք չէ, որ ասեն զենք ենք մատակարարում, կամ, Հայաստանը ուկրաինական վիճակում չի գտնվում դերակատարների և պատերազմական գործողությունների իմաստով, որ այդպես լինի։ Զենք տրամադրելը մեկ բան է, զենքը կիրառության մեջ դնելը՝ երկրորդ բան։ Եվ զենքի՝ որպես անվտանգության ռազմական կոմպոնենտի առանձին ապահովումը առանց քաղաքական համապատասխան մեծ տիրույթի և անվտանգային երաշխիքների, լրիվ ուրիշ բան է։ Այնպես որ, կարծում եմ՝ սա պահի տակ ստացված հայտարարություն է»,- նշեց քաղաքագետը:
Աբրահամյանը անհավանական համարեց այս հայտարարության իրականացումը՝ նշելով, որ Հայաստանում հիմնականում ռուսական զենքն է կիրառության մեջ դրվել.
«Եթե Ադրբեջանը ինչ-որ տեղ Թուրքիայի հետ պայմանագրերի հետ գործակցության շրջանակում կարողանում է ՆԱՏՈ-յական զենքի կիրառմանը լինել ավելի մոտ, ապա, Հայաստանը չի իարող, որովհետև մեր ամբողջ արսենալը, մեծ հաշվով, համալրված է ռուսական զենքերով:
Մեր սպայակազմը, մեր զինվորները սովոր են ռուսական զենքին, հիմա ամերիկյան զենքը տան, որ մենք ի՞նչ անենք։ Մենք պիտի՞ գործածենք դա։ Կարծում եմ՝ սա այս դեպքում ավելի շատ ստեղծված քաղաքական բարդ վիճակից դուրս գալու ինչ-որ քայլ կամ մոտեցում է, որը կարող է զսպման կամ ճնշման նշանակություն ունենալ ագրեսոր կողմի՝ Ադրբեջանի վրա»,-նկատեց քաղաքագետը։
Թե ԱՄՆ-ն ինչ պայմանով զենք կտա Հայաստանին, և դա արդյոք ՀԱՊԿ-ից դուրս գալու պայմանով կլինի, Գասպարյանը ասաց.
«Էդպիսի բան չի կարող լինել։ Թող զենք տրամադրի՝ հետո կխոսենք, կմտածենք։ Նախ՝ ամերիկյան օրենսդրական այս հայտարարությունը դեռ չի խոսում ռեալ նախաձեռնությունների մասին: Դեռ չի խոսում ոչ զենքի որակի, քանակի, նպատակային մեծ նշանակության կիրառելիության մասին: Այնպես որ, կարծում եմ, շատ տհաս կլինի քաղաքականապես նման եզրակացություններ անել՝ ՀԱՊԿ-ից դուրս գալ: Հայաստանը չի կարող ՀԱՊԿ-ից դուրս գալ, որովհետև դա մեկ օրվա բան չէ կամ մեկ անձի որոշումով պայմանավորված չէ»,-եզրափակեց Աբրահամյանը:
Լուսինե Ալեքսանյան